National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.08.2021
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում
1 / 18

Օգոստոսի 9-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Նշենք, որ Դոնթի բանաձեւով ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

Պատգամավոր Արփինե Դավոյանը հայտնեց, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է  Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:  Արփինե Դավոյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Վլադիմիր Վարդանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ միջազգային իրավունքի մասնագետ: Մասնագիտական աշխատանքից զատ  նաեւ դասախոսել է:  Նա 1 մենագրության եւ ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է:

Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար՝ նշելով, որ յոթերորդ գումարման  Ազգային ժողովում նույնպես ղեկավարել է այդ կարեւոր եւ ծանրաբեռնված հանձնաժողովը: Թեկնածուն անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին,  խոսեց  ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունից, նշեց աշխատանքի իր տեսլականը:  Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ նաեւ հանձնաժողովի աշխատանքներին, որոնք պետք է շարունակել:

«Մեր համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել բարվոք մակարդակ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում»,-մասնավորապես ընդդիմադիր գործընկերներին դիմելով՝ խոսքն ամփոփեց Վլադիմիր Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների բազմաբնույթ հարցերին: Թեկնածուի ընտրությունը կկատարվի մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումից հետո:

Պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակը: Նշենք, որ հիշատակի օրը նշվում է օգոստոսի 7-ին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Ազգային ժողովում ներկայացված ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումներ է  նախաձեռնելու: